Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ամբողջացնում են անելիքները

Ամբողջացնում են անելիքները
31.07.2015 | 12:26

Հունահռոմեական ոճի Հայաստանի ընտրանին սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների վերջին փուլը: Հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի տեղեկացմամբ, ուսումնամարզական հավաքի մեջ ընդգրկված տասնչորս ըմբիշները օգոստոսի 1-14-ին կհանգրվանեն բելառուսական Ստայկիի հանրահայտ մարզաբազայում, որտեղ չեն ունենա մարզումամրցակցային զույգերի պակաս, ինչն անչափ կարևոր է տեխնիկատակտիկական հնարքների հղկման, մարզիկների ֆիզիկական պատրաստվածության կարգավորման համար: Ստայկիին կհաջորդի ևս մեկ ուսումնամարզական հավաք, այս անգամ` Երևանում, որի արդյունքներով էլ վերջնականապես կհստակեցվի հավաքականի կազմը:
Ինչպես միշտ, մեր ընտրանուց սպասելիքները մեծ են թե՛ աշխարհի առաջնությունում, թե՛ գալիք օլիմպիական տարում ու դրա համար օբյեկտիվ հիմքեր կան: Չմոռանանք, որ, ի դեմս Արթուր Ալեքսանյանի ու Արսեն Ջուլֆալակյանի, մենք ունենք աշխարհի գործող երկու չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ